Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետության ազատագրման օրվա առիթով

Հայաստանի արտգործնախարարությունը «X»-ի իր միկրոբլոգում բարեմաղթանքներ է հղել Կորեայի Հանրապետության գործընկերներին ու ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:


«Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և բարեկամներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:


Կարևորելով մեր երկու ժողովրդավարական երկրների միջև հարաբերությունները՝ մենք վճռական ենք դրանք զարգացնելու հարցում»,- ասված է ՀՀ ԱԳՆ ուղերձում: