Երևանում մոր պարանոցը կտրած որդին հայտնաբերվել է

Երեկ` oօգոստոսի 15-ին, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում իրավապահները գտել են մոր պարանոցը կտրած որդուն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։ 


«ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 25-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Վերջինս՝ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են քննչական բաժին»,- փոխանցեցին ՆԳՆ ոստիկանությունից։