«Հետք»-ը գրում է․ ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գույքի ուսումնասիրություն է իրականացվել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։ Վաղը՝ օգոստոսի 20-ին, Դավիթ Հարությունյանին, կնոջը՝ Նարինե Մանուկյանին, զավակներին՝ Անի և Վահան Հարությունյաններին, և ընտանիքի հետ փոխկապակցված Մարինե Բադալյանին հրավիրել են Դատախազություն, որ ծանոթանան գործի նյութերին և ներկայացնեն դիրքորոշում։
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նախկինում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, այդ թվում՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Արդարադատության նախարարի պաշտոնից Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2018-ի իշխանափոխությունից հետո։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում