Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի ու կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը անվտանգ չի եղել, միևնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է ոչ ալկոհոլային սպիրտ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Radar Armenia-ի հարցին ի պատասխան, փոխանցել են, որ այս մասին ծանուցում չեն ստացել. «ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- հայտնեցին նախարարությունից։
ՍԱՏՄ-ից ևս հայտնեցին, որ այս թեմայով պաշտոնական նամակ չեն ստացել։