Վարչապետն Արարատ համայնքում այցելել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն Արարատ համայնքում հիմնադրել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։ 30 մլն դոլարի ներդրմամբ՝ սկզբնական արտադրողականությունը հասցվել է 112.800 տոննայի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 

«Սկզբնական շրջանում գործարանը կունենա 300 աշխատակից, սակայն 3 տարվա ընթացքում հիմնական աշխատակիցների թիվը կավելանա՝ հասնելով 700-ի:


 

Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:

 


Պլանավորվում է, որ գործարանը լիարժեք կգործարկվի և պատրաստի արտադրանք կունենա մինչև 2024 թվականի վերջ»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել: