Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն․ վարչապետ

Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ջրամբարի տարողությունը 29 մլն խմ է: Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է։ Ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ»,- գրել է նա։


Մանրամասները՝ տեսանյութում։