Այժմ մեր կոնյակը իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է, և անցնում է ՌԴ-ում. Պապոյան

Հայկական կոնյակը բրենդ է, և մենք ԵՄ ծրագրերից մեկի շրջանակում աշխատում ենք հենց Armenian brand-ի կայացման համար, և սա մեզ համար շատ թանկ է, և շատ փոքր մտածողություն կլինի, եթե մենք մեր գործողություններն այդ ծրագրի շրջանակներում սահմանափակեինք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


«Իմ կարծիքով՝ մենք թերևս 2025 թվականից պետք է գնանք հետևյալ ճանապարհով. ցավոք, մինչ այդ Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա, փորձենք այս ընթացքում այդ կարողությունը ստեղծել, եթե չհաջողվի, ապա կդնենք պարտադիր պահանջ եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի: Այսինքն՝ Հայաստանից եթե, օրինակ, որևէ կոնյակի սպիրտ կարտահանվի, կունենա լաբորատոր փորձաքննությամբ փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված կոնյակի սպիրտ է»,- ասաց Պապոյանը: