Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ԵՏՀ Մաքսային ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն

Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մաքսային ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն:


Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։


Սուրեն Սամսոնի Մելիք-Իսրայելյանը ծնվել է 1974 թվականին, Երևանում։


Ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը։ Տնտեսական գիտությունների թեկնածու է:


2001-2024 թվականներին նրա կարիերան կապված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հետ, որտեղ ավագ տեսուչից դարձել է միջազգային համագործակցության վարչության պետ։


2021-2024 թվականներին եղել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդը։