ՌԴ դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման պատճառները

Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է անհապաղ պարզաբանել Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման պատճառները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Դեսպանատունը Փարիզից պահանջել է ապահովել ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունը և նրան հյուպատոսական հասանելիություն տրամադրել, այս պահին ֆրանսիական կողմը խուսափում է փոխգործակցությունից։