ՀՀ-ի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։


Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։


Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումներն՝ այցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարթակներում ներգրավածության շարունակականության ապահովման նպատակով։