Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին

Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։


Նախարարի խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններ։