Ծառուկյանը պաթոլոգիկ ստախոս է․ չհրապարակեց Կոտայքում ազատված 52 պարեկների (պարեՏների) անունները․ Հարությունյան

Ծառուկյանը չհրապարակեց Կոտայքում ազատված 52 պարեկների (պարեՏների) անունները, հետևաբար՝ ստեց:


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․ «Բնականաբար Ծառուկյանը ստում է նաև, երբ ասում է՝ պատերազմից հետո ունենք 10 հազար հաշմանդամություն ունեցող, որովհետև պատերազմից հետո մենք ունեցել ենք մոտ 700 հաշմանդամություն ունեցող (ինչը անկասկած նույնպես ցավալի թիվ է):


Հետևաբար Ծառուկյանը պաթոլոգիկ ստախոս է: Հա, մեկ էլ՝ Թևանյանն անցա՞վ առյուծի վանդակով: Էդ էլ էիր երեկ խոստացել: Բայց դե դու խոստում պահող էլ չես:


Հ.Գ. Մի բան է լավ՝ սովորել է հաշմանդամ ասելը առանց վ-ի»: