Հայաստանում աշխարհահռչակ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիա կհիմնվի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հավանություն է տվել «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերության աննախադեպ ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել աշխարհահռչակ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ակադեմիա:


Ակադեմիան ունենալու է երկու տեղակայում.


Ավան Աճառյան 20/4 հասցեում,


Ծիծառնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:


Կկառուցվի նաև բարձրակարգ հյուրանոց իր ֆուտբոլային ենթակառուցվածքներով, որը կլինի առաջինը Երևան քաղաքում: Առաջիկայում «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությունը հանրությանը հանդես կգա ծրագրի մանրամասներով: