Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում, որպես առաջին զեկուցվող հարց։


Կառավարության կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը պետք է ներկայացվի ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու համար։ Միայն ՍԴ որոշումից հետո կանոնակարգը պետք  ներկայացվի ԱԺ և է վավերացվի խորհրդարանի կողմից։


Փաստաթուղթը պետք է վավերացվի նաև Ադրբեջանում։

Նշենք, որ հանձնաժողովների կանոնակարգն ընդգրկվել է կառավարության՝ սեպտեմբերի 5-ին կայանալիք նիստում։