Փաշինյանը այցելել է Շիրակի մարզի Կապս գյուղի նորակառույց դպրոց

Վարչապետը Տավուշից մեկնել է Շիրակի մարզ, որտեղ ծանոթացել է Կապս գյուղի նորակառույց դպրոցի պայմաններին:

Փաշինյանը իր Տելեգրամյան ալիքում գրել է. «Շիրակի մարզի Կապս գյուղը ունի՛ նորակառույց դպրոց»: Գրառման հետ հրապարակել է նաև տեսանյութ: