ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան հրաժարական է տվել: Յենս Սթոլտենբերգը ընդունել է իր տեղակալի հրաժարականը ը շնորհակալություն հայտնել ծառայության համար։


Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 10-ից։


«Միրչեն ծառայել է ՆԱՏՕ-ին մոտ հինգ տարի: Նրա ուշադրությունը տեխնոլոգիաների և առաջացող անվտանգության մարտահրավերների վրա չափազանց կարևոր է Դաշինքի նորարարությունը խթանելու համար: Նա իսկական տրանսատլանտիստ է, և գործընկերների հետ նրա աշխատանքը մեծապես օգուտ է տվել ՆԱՏՕ-ին: Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է Սթոլտենբերգը: