Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։ 


«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։


Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։