Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համակարգող Ռուդոլֆ Սարգսյանը. տեղեկացնում են փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը:
Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով , որը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտ ամսին եւ , որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ , այժմ «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։
Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի , որն իրեն է վերաբերում որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը՝ հերթական քաղաքական ճնշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ։