Քաղաքացիակենտրոն լրատվություն
2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Ամառային դպրոց»-ի ունկնդիրներից մեկի հարցին:
«Վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ ԱԴԾ-ն: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ, հրապարակային տեքստ է, որը կարելի է բացել և կարդալ:
Այնտեղ ընդհակառակը, գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում հաղոդակցության անտանգությունը»: