Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալավերդիում այսօր կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Շնորհակալություն եմ հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ` բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։ Հատկապես ընդգծել եմ այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը»,–նշել է Սանոսյանը։

Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին ընդգծել է, որ մշտապես Հայաստանի կողքին են լինելու։