Ո՞վ կկորցնի իր տեղը Երևանի ավագանիում. նիստի օրակարգը հայտնի է

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառվել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել: Իսկ Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից: