Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ իրազեկումը` ինչպես հետևել ընթացքին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ արդեն սեպտեմբերի 9-ից հնարավոր է հետևել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։


Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, համաժողովի պաշտոնական բացմանը և բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների մասնակցությամբ մեկնարկող պանելային քննարկումներին հնարավոր է հետևել առցանց։