Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.


«Հարգելի էմոմալի Ռահմոն,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։


Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով, որոնք դարձել են բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կառուցողական փոխգործակցության հիմքը։


Վստահ եմ, որ երկկողմ արդյունավետ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև համագործակցության ներուժի արդյունավետ իրականացմանն ու ընդլայնմանը։


Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։