Սեպտեմբերի 10-ին «Երևանյան
երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն
ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են
ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին
և առաջիկա միջոցառումերին:
Երկուստեք ընդգծվել է միջմշակութային
երկխոսության, մշակութային արժեքների պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում
երիտասարդության ներգրավվածության, դերի ավելացման ու այդ ուղղություններով Քաղաքակրթությունների
դաշինքի շրջանակներում համագործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Միգել
Անխել Մորատինոսը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն
առնչվող հարցերի շուրջ։ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում
կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին անվերապահ հավատարմության
կարևորությունը: