Շիրակի մարզպետարանի պաշտոնյան և մարզի դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են

Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը և Շիրակի մարզի դպրոցներից մեկի տնօրենը, նույն դպրոցի փոխտնօրենը ձերբակալված է, «Լուրերին» տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ է։


Հիշեցնենք՝ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել էին Շիրակի մարզպետարանի ևս երկու պաշտոնյա՝ քաղաքաշինության վաչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու բաժնի ավագ մասնագետներից մեկը։