Երեք բառանոց հաղորդագրություն. ինչ են ասել Մբապեին ՊՍԺ-ից

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ով ազատ գործակալի կարգավիճակով համալրել է Մադրիդի «Ռեալի» շարքերը, իր նախկին ակումբից՝ ՊՍԺ-ից, պահանջում է վճարել իր 55 միլիոն եվրոյի պարտքը։

Չնայած Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի իրավական հանձնաժողովը ՊՍԺ-ին պարտավորեցրել է վճարել Մբապեի պարտքը, սակայն ակումբը մտադիր չէ գնալ այդ քայլին, վճռական է տրամադրված և պատրաստ է շարունակել գործը դատարանում։


Ինչպես հայտնում է Goal-ը իրավական հանձնաժողովի վճռից հետո ՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել. «Մենք չենք վճարելու»։