Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը

Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը  կկայանա  հրաձգության  երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը կմասնակցի 50 երկրի  ավելի քան  500 մարզիկ, որոնք  կմրցեն  10մ,25մ և 50մ  մրցատարածություններում։ 


Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը  կներկայանա 4  հոգանոց կազմով։ Հայաստանի  թիմը մրցավայր կմեկնի  ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ   Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։


Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն հրաձիգներ Նարե Գաբրիելյանը, Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը և Արմեն Գևորգյանը։