Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 6-րդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթանակ տոնեց համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում:


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ֆիլիպինների հավաքականի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով:


Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ միավորը կիսեց Գաբրիել Սարգսյանը: 


Նախորդ տուրերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2.5:1.5) իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):