Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը բողոքարկվել է

Գլխավոր դատախազությունը այսօր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել Սերժ Սարգսյանի արդարացման գործով։  Այս մասին civic.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։


Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013թ․ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով 489 մլն 160 հազար դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ։


2024-ի մայիսի 31-ին դատարանն արդարացրել էր Սերժ Սարգսյանին, որին մեղադրանք էր առաջադրվել դիզվառելիքի յուրացման գործով։