Արթուր Սողոմոնյանը վաճառում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը

«Փյունիկի» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է վաճառքի հանել ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։


Նա որպես որոշման պատճառ մատնանշել է ՀՖՖ ղեկավարության հետ ունեցած խնդիրները:

Սողոմոնյանը հույս է հայտնել, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պատմությունը:


Վերջինս ծնողներին և «Փյունիկի» ակադեմիայի սաներին հավատացրել է, որ բոլոր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում: