Երևանը և Տաշքենդը կհամագործակցեն հասարակական տրանսպորտի ոլորտում. հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի «AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI» ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր:

Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:

Հուշագրով կողմերը համաձայնել են փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների մշակման`մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում:


Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները: