Արարատում ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք է հայտնաբերվել

Փայտանյութի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել DAF մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։


 

Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն, չունենալով համապատասխան փաստաթղթեր, փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։


 

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։


 

Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:


 

Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: