Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառը ավելի քան երկու տասնամյակ անկախության հետևողական զիջումն էր․ Արման Բաբաջանյան
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․


«Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն…

ահա այն հիմնասյուները, որոնց վրա պետք է կառուցվի մեր պետությունը: 

Առանց անկախության չկա անվտանգություն, որովհետև սեփական ճակատագրի որոշումը ուրիշին զիջելն անթույլատրելի ու վտանգավոր է:

Առանց ժողովրդավարության չկա անկախություն: 

Ժողովրդի քվեն, նրա կամարտահայտությունը,  ձայնը պետք է պաշտպանվեն օրինական բոլոր միջոցներով: ժողովրդավարությունը մեր երկրի անկախությունը երաշխավորող վերջին միջոցն է:

Մինչև 2018-ի ընտրությունները, շուրջ 25 տարի, մեր երկրի գրեթե բոլոր համապետական ընտրությունները ամեն անգամ ավելի մոտեցրել են պետության վախճանին: Այդ ողջ ժամանակահատվածում ընտրություն կոչված միջոցառումները ֆարս են եղել, որոնց իրական նպատակը եղել է գործող հանցավոր ռեժիմների երկարակեցությունն ու ի վերջո հավերժացումը:

Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառը ավելի քան երկու տասնամյակ անկախության հետևողական զիջումն էր։
Անվտանգության միակ երաշխիքը անկախությունն է: Անվտանգ լինելու ավելի արդյունավետ բանաձև գոյություն չունի:

ՀԳ 

Պատերազմում մեր պարտության կարևոր բացթողումը հույսն էր,
որ Ռուսաստանը կկանգնեցնի պատերազմը, ամերիկացիները, ֆրանսիացիները թույլ չեն տա պատերազմ, թուրքը չի ներքաշվի, ռուսը չի թողնի: Այդ սին համոզումները անկախության վերաբերյալ անբավարար պատկերացումներն են, իրական անկախության ընձեռած հնարավորությունների վերաբերյալ սահմանափակ ընկալումները: 
և ուրեմն 

Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն...»