Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Արմավիր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի պետական կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և հյուրերի հետ այցելեցի ՊՆ ուսումնական զորամաս` ծանոթանալու զինծառայողների ծառայության պայմաններին և շնորհավորելու վերջիններիս` տոնական օրվա առիթով:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ամավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ զորամասի հրամանատարի հետ շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զորանոցների վիճակին, մարտավարական և մարզումային պայմաններին, այցելեցլ են զորամասի մշակույթի տուն և գրադարան, հանդիպել զինծառայողներին:
«Զինծառայողներին շնորհավորեցի Անկախության օրվա առիթով, շնորհակալություն հայտնեցի իրենց լավ ծառայության համար»,-գրել է Խուդաթյանը: