ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքի պայթյունի զոհերի կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին՝ Խորասանի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:


«Հայաստանը իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի Խորասանի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի առիթով, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:


Իմ մտքերը հարազատների մահը սգացող ընտանիքների հետ են, վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրված է արտգործնախարարի X-ի էջում: