Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է․ հայտնի է պատճառը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցը Կանադա չի չեղարկվել, այլ հետաձգվել է: Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:


«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։


Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի  և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը։


Այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն»-գրել է Հարությունյանը։