Նիդերլանդներում Արմեն Գրիգորյանն ու Մարտեն Բուֆը անվտանգային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

Սեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդական Մարտեն Բուֆի հետ։


Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը և մասնավորապես ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:


Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ։