Նիկոլ Փաշինյանն ու Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:


Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: