Մտքեր են փոխանակվել Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների շուրջ

Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Յոստ Ֆլամանդի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:


 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների շուրջ՝ ընդգծելով տնտեսական հարաբերությունների զարգացումը:

 

Անդրադարձ է նաև կատարվել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու առկա մարտահրավերներին: