Գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողների կտրամադրվի աջակցություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողների տրամադրել աջակցություն 171 374,6 հազար դրամի շրջանակներում։


Ըստ հիմնավորման՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից վերանայվել են մարզերին տրամադրվող աջակցության չափը և մեխանիզմները։


Աջակցությունը տրամադրվում է թվով հինգ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի մասնակի և միանվագ աջակցության ձևով:


Աջակցության տրամադրումը իրականացվելու է մարզպետերի աշխատակազմերի և նախարարության միջև կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում: Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։