Արարատ Միրզոյանը Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան առիթով

Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ:


«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում իմ գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ անդրադարձել եմ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի համար»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում: Նա նաև ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։