Ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ը աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։


ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազայի կահավորվածությանը, ինչպես նաև հանդիպել Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։


Քննարկումների ընթացքում համագործակցության հետագա ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերվել։