ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պարտականություններ են վերցրել, որ Վրաստանի միջոցով ու տարածքով Հայաստանին կօգնեն. Թումասյան

Վրաստանի հասարակական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ Գեորգի Թումասյանը պնդում է՝ Վրաստանը շրջադարձ է կատարում դեպի ավտորիտար ճամբար։


Վրացական իշխանությունը, ըստ Թումասյանի, պատերազմով է սպառնում հասարակությանը. «Փաստացի մենք զրկվում ենք ժողովրդավարության բոլոր անհրաժեշտ գործիքներից։ Իվանիշվիլին ներկայացնում է, թե իբր Արևմուտքը ուզում է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ»։


Հասարակությունը, ըստ նրա, չի հավատում Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերամիավորմանը, քանի դեռ այնտեղ կան ռուսական զորքեր։ Միայն եթե Ռուսաստանը պատերազմում պարտվի Ուկրաինային, ԵՄ աջակցությամբ հնարավոր կլինի հաշտություն և վերամիավորում Վրաստանի օկուպացված տարածքների հետ։ Միակողմանի ներողության տեքստերը վրաց հասարակությունը, Թումասյանի կարծիքով, չի ընդունում, և 85 տոկոսը կտրուկ դեմ է Իվանիշվիլիի այս հայտարարություններին։


«Տվյալներ կան, որ Վրաստանի ներկա իշխանությունները և Իվանիշվիլին  համագործակցում են և կատարում ռուսական արտաքին հետախուզության հրամաններն ու սպասարկում նրանց շահերը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանից են եկել Վրաստանում ավտորիտար հասարակություն ստեղծելու հրամանները»,- ասաց Թումասյանն ու հիշեցրեց, որ ապրիլի 29-ի Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունները, որում նա մեղադրանքներ հնչեցրեց Արևմուտքի հասցեին, կատարվել են ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի, Բլինքենի և ֆոն դեր Լյայենի ու Բորելի հանդիպումից հետո։


«Եթե նայեք այդ հայտարարության բովանդակությանը, կտեսնեք, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պարտականություններ են վերցրել, որ Վրաստանի միջոցով ու տարածքով Հայաստանին կօգնեն»,- ասաց Թումասյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան