Փարիզում ընթացող «Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 16-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ։
Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի ձևավորմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը: