Հանրությունը ֆիքսեց առաջնորդի դատարկությունն ու ասելիք չունենալը, միջազգայինները՝ որքան դեմոկրատ է Հայաստանը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով աջակիցների հետ Առաջին ալիք շարժվելու հայտարարությանը և գրել.


«Քանի ամիս է՝ որդեգրվել է մի ռազմավարություն աշխարհին ցույց տալու, թե Հայաստանում բռնապետություն է, խոսքի ազատություն չկա, մուտք չունեն Հ1 ու Հանրային ռադիո, ոստիկանապետություն է։


Անգամ դա փաստով «ամրագրելու» համար կազմակեպեցին ԱԺ մոտ հունիսյան սադրանքը... Չջոկեցին էլ, որ ջուրը լցրեցին սեփական գործը... Հազար հոգով քայլեցին դեպի Հ1՝ հույսով, որ մերժում կստանան ու կշահարկեն, էն էլ կարմիր գորգ փռեցին, ոտքի վրա մենախոսության ժամ տվեցին, հարցազրույց, ջանջիգյար։


Այդ ընթացքում հանրությունը ֆիքսեց առաջնորդի դատարկությունն ու ասելիք չունենալը, միջազգայինները ֆիքսեցին, թե որքան տարօրինակ շատ ու անսահման դեմոկրատական է Հայաստանը։


Ի վերջո, աշխարհի ոչ մի երկրում չես կարող հազար հոգով գնալ գլխավոր հեռուստաստուդիա, ասես՝ ուզում եմ խոսք ասել, ու նույն րոպեին քեզ ուղիղ եթեր տան»: