Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնում է Ադրբեջան։ Նա Բաքվում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ համաժողովին։


Նախատեսվում է, որ ելույթում Քուրթուլմուշը կանդրադառնա Իսրայելին ու Պաղեստինին, իսլամական երկրների միջև քաղաքական, տնտեսական և խորհրդարանական համագործակցությանը։


Այցի շրջանակում Քուրթուլմուշը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։