«Իսրայելին իր օդային տարածքը տրամադրող ցանկացած պետություն կհամարվի Իրանի թշնամին». Արաղչի

Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, հայտնում է SNN-ը։


«Մենք արդեն հայտնել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ (թշնամի) կհամարենք ցանկացածին, ով Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը: Բայց ես հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,- ասել է Արաղչին։