Civic.am-ը ընդդիմադիր պատգամավորներից հարցրել է,
թե ինչպես են իրենք վերաբերվում Բագրատ
Գալստանյանի այն խոսքին, ըստ որի՝
նոյեմբերի
9-ի հայտարարության 9-րդ կետը «Զանգեզուրի
միջանցքի» մասին
է։ «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորը խուսափեց
պատասխանել բուն հարցին, չնայած որ Սերժ Սարգսյանի թիմը աջակցում է Գալստանյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի
հայտարարության 9-րդ կետով ոչ մի խոսք չկա միջանցքի մասին, դրանում սահմանվում է, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական
և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության
արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության
անվտանգությունը»։
Մյուս հարցը վերաբերում էր Գալստանյանի՝
ոստիկանապետին հասցեին ասված խոսքերին. նա նշել էր, որ կտրորի ոստիկանապետին, և որ
խուլիգանին խուլիգանություն է հասնում։ «Հայաստան»
դաշինքի պատգամավորները առաջարկեցին դիմել քննչական ծառայություններին։
Իսկ թե ինչու է Բագրատ Գալստանյանը
հիշում միջանցք բառը՝ դեռևս հայտնի չէ։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան