ՀՀ էկոնոմիկայի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  


«Ընդունեցի Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ 


Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։


Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, ներդրումային համագործակցության հնարավորությունները հատկապես պարենային անվտանգության և ագրովերամշակման ոլորտներում, ինչը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը և արտադրական կարողությունների զարգացմանը:


Թեմաների թվում էր նաև գործարար շրջանակների մասնակցությամբ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ագրոպարենային ապրանքների տեղաշարժի ու մատակարարման արդյունավետության բարձրացման նպատակով։


Անդրադարձ է կատարվել Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությանը»։