Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն նվազի Բագրատաշեն, Բավրա, Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։


 

«Կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։


 

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհարմարությունների համար»,- նշված  է հաղորդագրության մեջ։